Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն
PDF


ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 

ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՌԵԺԻՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ

ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՆՈՐ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ 

Մրցույթի պայմանները

ü Հուշարձանը պետք է արտահայտի հայ նշանավոր ռեժիսորի կերպարը, նրա ստեղծագործական ներդրումը հայ թատերական արվեստում:

ü Հուշարձանը տեղադրվելու է Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնին կից տարածքում: Առանձնացված հողատարածքի սահմանները և տեղաբաշխումը նշված են կից հատակագծային սխեմայում:

ü Հուշարձանի տեղադրման համար հատկացված հողատարածքը չպետք է գերազանցի 20,0 ք.մ:

ü Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը և նյութի ընտրությունը՝ հեղինակի հայեցողությամբ:

ü Հուշարձանի դիրքն ու չափերը պետք է նպաստեն տարածության մեջ մասշտաբի առումով դրա ճիշտ ընկալմանը` հաշվի առնելով թատրոնի շենքի գլխավոր ճակատի և աստիճանների ճարտարապետական հորինվածքը:

Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված գործը նախատեսվում է իրականացնել:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերը.

ü Տարածքի գլխավոր հատակագիծը Մ 1:500.

ü Ճարտարապետական փռվածքը, հուշարձանի մասշտաբային ձևը և նյութը արտահայտող

ü գծագրեր Մ 1:50.

ü Հուշարձանի մանրակերտը Մ 1:10.

ü Ֆիգուրատիվ կոմպոզիցիաների պարագայում՝ դիմաքանդակը.

ü Բացատրագիր (2 օրինակից):

Անհրաժեշտության դեպքում կարելի է ներկայացնել նաև առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:

Ծանոթություն

Աշխատանքները ներկայացնել բացառապես փակ ծրարով: Փակ ծրարի ներսում տեղադրել թերթիկ՝ նշելով հեղինակի կամ հեղինակների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե և հեռախոսահամար: Նույն թերթիկի վրա գրել 6 նիշից բաղկացած թվային ծածկագիր` հայտի հեղինակի կամ հեղինակների ցանկությամբ: Օրինակ՝ Մկրտչյան Արմեն: Ֆուչիկի 4, բն 8: Հեռ՝  +374 (000000) Կոդ՝ (000000): Փակ ծրարի և գրաֆիկական նյութերի վերևի աջ անկյունում նշել միայն վերոհիշյալ ծածկագիրը (շրիֆտի բարձրությունը՝ 10 մմ):

Մրցութային առաջարկները ներկայացնել մինչև 2016 թվականի հունիսի 10-ը:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, 1-ին հարկ.

Հեռախոս՝ 093-39-59-37, 055-51-95-98

Կայք էջ՝ www.gyumricity.am

Հուշարձանի տեղադրման համար նախատեսվող տարածքի սխեման կցվում է`  1