Home Information Center Announcements Հայտարարություն

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

ՆԱԽԱԳԾԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

. Հուշարձանը պետք է արտահայտի հայ նշանավոր ռեժիսորի կերպարը, նրա նշանակալից ստեղծագործական ներդրումը հայ թատերական արվեստում, նրա ավանդը Գյումրու թատրոնում.

. Հուշարձանը տեղադրվելու է Գյումրու թատերական հրապարակում: Առանձնացված հողատարածքի սահմանները նշված են թատերական հրապարակի հատակագծում.

. Հեղինակները, ելնելով իրենց կողմից ներկայացվող հուշարձանի ճարտարապետական և գաղափարական հորինվածքից, ինչպես նաև չափերից և ընտրված նյութից, կարող են առաջարկել նաև այլ հողամաս՝ հրապարակի սահմաններում.

. Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը և նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը.

. Հուշարձանի դիրքն ու չափերը պետք է նպաստեն տարածության մեջ մասշտաբի առումով դրա ճիշտ ընկալմանը, չխոչընդոտելով հրապարակում գոյություն ունեցող մյուս հուշարձանների ընկալմանը:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործն իրականացվում է:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

. Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2016 թ. մարտի 31-ը ժամը 1800-ը, հետևյալ հասցեով. Գյումրի, Վարդանանց հրապարակ 1:

. Գծագրերի աջ կողմի վերևի անկյունում վեցանիշ թվով նշվում է  նախագծի ծածկագիրը, շրիֆտի բարձրությունը՝ 10մմ:

. Գործը ներկայացնելիս, փակ ծրարի մեջ համապատասխան ծածկագրով ներկայացվում է հեղինակը կամ հեղինակային կազմը և մասնակցության տոկոսը:

. Ներկայացված աշխատանքներից և  ոչ  մեկը իրականացմանը արժան չհամարելու դեպքում, հանձնաժողովը իրավասու է հայտարարել մրցույթի 2-րդ փուլ:

. Մանրամասների համար այցելեք Գյումրու քաղաքապետարանի www.gyumricity.am      պաշտոնական կայքը:

Հուշարձանի տեղադրման համար նախատեսվող հողատարածքի սխեման կցվում է: 

Լրացուցիչ  տեղեկությունների  համար զանգահարել (093)395937, (055)519598 հեռախոսահամարներով:

Գյումրու քաղաքապետարան