Home Information Center Announcements Հայտարարություն

«ՀՈՒՅՍ» ԳՅՈՒՄՐԻԻ ՇԵՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մամլո Հաղորդագրություն


Սեպտեմբերի 25, 2015 թ.
«Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամը հայտարարում է Գյումրի քաղաքի ուսումնասիրության ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում իրականացվելու է իրագործելիության ուսումնասիրություն՝ նպատակ հետապնդելով ստեղծել Գյումրու զարգացման ծրագրերի ցանկ: Վերոնշյալ ծրագրերը միտված են լինելու՝ հաջորդ տասնամյակի ընթացքում աջակցել Գյումրու քաղաքաշինության, տնտեսական, մարդկային, ձեռներեցության և արդյունաբերության զարգացմանը, միաժամանակ դառնալով հույսի փարոս՝ Հայաստանում արտագաղթը նվազեցնելու:
Հաջորդ տասնամյակի Գյումրու շենացման և իրագործելիության նախագծի շրջանակներում ԳՇՀ-ն հայտարարում է սոցիալական նախաձեռնությունների մրցույթ: Ծրագրի առաջին փուլը տևելու է 12 ամիս, որի ընթացքում կազմվելու և իրականացվելու է Գյումրու զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր՝ ուղղված Գյումրու քաղաքաշինական, տնտեսական, սոցիալական, մարդկային ռեսուրսների, կրթական և արդյունաբերության զարգացմանը: Ծրագիրը կենտրոնանալու է քաղաքաշինություն, արդյունաբերություն և սոցիալական կայուն զարգացման ոլորտների վրա` բացահայտելով արդյունաբերական, գյուղատնտեսական և մարդկային զարգացման ներուժը Գյումրիում:
ԳՇՀ-ի թիմի հիմնական առաքելությունն է ստեղծել և մշակել ամուր մի նախագիծ, որը և կդառնա Գյումրու հաջորդ տասնամյակի կառուցման հիմնաքարը:
ԳՇՀ-ը փնտրում է խորը և մանրամասն ուսումնասիրություններ, ծրագրեր/նախաձեռնություններ (իրականացված և ընթացիկ), որոնք ուղղված կլինեն Գյումրիում թիրախային կայուն զարգացման հետևյալ ոլորտների` -Ենթակառուցվածքների զարգացում,
-Բնակարանաշինության խնդիրներ և հեռանկարներ,
-Կրթական/մշակութային զարգացում,
-Զբոսաշրջության զարգացում,
-Գյուղատնտեսություն,
-Արդյունաբերության սեկտորի վերականգնում և դրա հետագա զարգաման հեռանկարներ,
-Այլ ուսումնասիություններ, որոնք կապ կունենան վերը նշված կետերի հետ:
Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2015թ-ի հոկտեմբերի 15-ը, ժամը՝ 18:00-ն:
Դիմումներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ՝ վերոնշյալ վերնագրով` “GPH research application”. ԳՇՀ հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է Քոլոլյան հիմնադրամի (Տորոնտո, Կանադա) արտագաղթի պատճառների հիմնախնդիրն ուսումնասիրող հետազոտության նախաձեռնության կողմից (www.depop.am)՝ միտված Գյումրու կայուն զարգացմանը: Կազմակերպության խորհրդի կազմը ընդգրկում է Գոլոլյան և IDeA հիմնադրամները, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ): Գյումրու «Հույս» ծրագիր, Գյումրի, Հայաստան:
www.gyumriprojecthope.org
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել`
ԳՀԾ-ի տնօրեն Շանթ Քիրմիզեանին This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
ԳՀԾ-ի փոխտնօրեն Լենա Մուրադյանին
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :