Գլխավոր էջ Information Center Announcements ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի <<Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին>> N 660 որոշման համաձայն Գյումրու քաղաքապետարանը կազմակերպում է Գյումրի քաղաքի <<Կումայրի>> արգելոց-թանգարանի պահպանման գոտում գտնվող, պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող <<Սև բերդ>> (<<Հարավային>>) ամրոցը մշակութային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվող փոփոխությունների նախագծի հասարակական քննարկում:
Հասարակական քննարկումը կկայանա սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 1400 –ին <<Ստիլ>> պատկերասրահում:
հասցեն՝ քաղաք Գյումրի Գայի փողոց N 12
Հասարակայնության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները և մյուս շահագրգիռ անձիք նախագծին կարող են ծանոթանալ <<Ստիլ>> պատկերասրահի ցուցասրահում և Գյումրու քաղաքապետարանի կայքում՝ gyumricity.am

 

1_12_23_34_4 7_7

6_6 

 


Գյումրու քաղաքապետարան