Տարբերակ 1
<<Գյումրի-Լենինական>> երգի՝ Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակ
Խոսք՝ Հովհաննես Շիրազի Կատարումը՝ Ռուբեն Մաթևոսյանի Հայաստանի աղն ես, Գյումրի, Դու խոսքաշեն, սրամիտ, Ճշմարտության մաղն ես, Գյումրի, Դու իմաստուն, միամիտ: Աղջիկներդ տնարար են, Անմահության օրորոց, Տղաներդ շինարար են, Դու հանճարեղ քարագործ: Կրկներգ-- Դու իմ Գյումրի-Լենինական դու իմ նոր, Արագածին բազմած արծիվ փառավոր:
|
2. Դու երգարան Հայաստանի, Երգիչների ակնաղբյուր, Քո վանքերի ղողանջի տեղ Այժմ մուրճերդ են հնչում: Արագածը արքայական Ոսկե թագն է քո հողի, Քո մի քարն էլ, Լենինական, Աշխարհի հետ չեմ փոխի:
Կրկներգ-- Դու իմ Գյումրի ... |
ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ
Կոմպոզիտոր
Ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Տարբերակ 2
Օրհներգ ՝ Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակ
Խոսք և երաժշտություն
Ռ. Կարապետյան
Գյումրի
Շիրակ աշխարհի չքնաղ դիցուհի,
Արհեստ, արվեստի օրրան իմ Գյումրի,
Դարեր ես անցել, չեն ծնկել ընկել,
Այլ տաղանդներիդ փառքով ճանաչվել:
Տեսել ես օրեր, տխուր և ուրախ,
Կոփվել, թրծվել, դարձել մի խիզախ,
Տեսել սով ջարդ, ավեր կոտորած ,
Անմահ տենչ ունես՝ դառնալ փառապանծ:
Կրկներգ – Գյումրի փառք, քեզ փառք, փառք հավերժական,
Մեր հին Կումայրի ու Լենինական,
Ալեքսանդրապոլ, քաղաք՝ պատմական,
Փառքով, կամքով առնական,
Կապրես հար, դարեր, հավիտենական:
Քո ալպիական բույրով դյութական,
Պաղ, զուլալ ջրով՝ քո անմահական,
Մեծ շունչ ես տալիս քո զավակներին,
Որ քեզ հասցնեն կյանքի մեծ փառքին:
Աղջիկներդ՝ հեզ, զավակներդ՝ կուռ,
Խենթի պես սարքել ես յոթ վանք ու մատուռ,
Փռվել ես ափին Մեծ Արփաչայի,
Վայելում ես քո պատիվը հայի:
Կրկներգ
Ձուլող, ծեփագործ, զոդող, կառուցող,
Գուսան, երգահան. պարող, քանդակող,
Բանաստեղծ, բժիշկ, մարզիկ, նկարիչ,
Քո գովքն են ապրել, պահել քեզ ճաճանչ:
Փառապանծ Գյումրի, հայտնի ու ճանաչ,
Դարեր ես անցել, ուղիներ կանաչ,
Փառքով պսակված, պիտի սավառնես,
Եվ հուր – հավիտյան ծաղկես ու ծաղկես:
Կրկներգ
Ռուզաննա Կարապետյան
Ռուզան Մակբեթի Կարապետյանը ծնվել է 13.12.1962թ. քաղաք Լենինականում՝ ծառայողի ընտանիքում: 1970-80թթ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ե. Չարենցի թիվ 25 միջն. դպրոցը: Ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը և նշանակվել աշխատանքի «Հղկող հաստոցներ» գործարանի տեխնիկական վերահսկողության բաժնում՝ որպես ինժեներ: 15 տարի աշխատելուց հետո «Ռւսուցիչների Կատարելագործման» ինստիտուտում 2 տարի վերապատրաստվելով «Կենսաբանություն» առարկան աշխատել է թիվ 25 դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: Ավարտել է Ախուրյանի երաժշտական դպրոցը՝ ջութակահարի մասնագիտությամբ պարտադիր դաշնամուրով: 8 տարի դպրոցում աշխատելուց հետո ընդունվել է Տերնոպոլի ՏՊՏՀ Երևանյան մասնաճյուղ՝ ֆունդամենտալ առարկաների ամբիոնում՝ որպես «Դիսկրետային մաթեմատիկա» առարկայի դասախոս: Տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների: Հեղինակային երգերի երգահան է, ՀՀ-ի «Օրհներգի» մրցույթի մասնակից: Ամուսնացած է, ունի 2 երեխաներ: