Գլխավոր էջ Information Center Announcements ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Գյումրու   քաղաքապետարանը  ՀՀ  կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ հաստատված  « Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված  քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության »  կարգի  համաձայն իրականացնում է իրազեկում՝ համաձայնեցման ներկայացված Գյումրի  քաղաքի Թբիլիսյան  խճուղի  1 նրբ. թիվ  50/3 հողամասում կառուցվելիք  սպասարկման օբյեկտի նախագծային առաջարկության վերաբերյալ:

 Շահագրգիռ անձիք, հասարակական կազմակերպությունները և հասարակության ներկայացուցիչները նախագծային առաջարկություններին կարող են ծանոթանալ քաղաքաշինության և  ճարտարապետության բաժնում և քաղաքապետարանի ինտերնետային կայքում:

   Նախագծի վերաբերյալ նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության գրավոր եզրակացությունները ներկայացնել Գյումրու քաղաքապետարան՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը:

   Նախագծի հասարակական քննարկումները կկայանա սույն թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 16-ին քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում:

JPEG File

JPEG File