Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման հարցը՝
«Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2023 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ»

(Զեկուցող՝ Գյումրի համայնքի ղեկավարի օգնական Արման Շաբոյան)

Ծրագիր 1 «Գյումրի համայնքի 29 փողոցների հիմնանորոգում»
Ծրագիր 2 «Գյումրի համայնքի թվով 1 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետության արդիականացում»
Ծրագիր 3 «Գյումրի համայնքի թվով 10 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ»
Ծրագիր 4 «Համայնքային երկու այգիների, մեկ պուրակի բարեկարգման և մեկ զբոսայգու կառուցման աշխատանքներ»
Ծրագիր 5 «Գյումրի համայնքում 2.8 ՄՎտ /ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում»
Ծրագիր 6 «Գյումրի համայնքի թվով 23 մանկապարտեզների գույքի և թվով 14 մարզական ՀՈԱԿ-ների և բակերի անհրաժեշտ գույքի ձեռքբերում»
Ծրագիր 7 «Գյումրի համայնքի կարիքների համար թվով 10 միկրոավտոբուսների և 10 Էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում»
Ծրագիր 8 «Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում»
Ծրագիր 9 «Գյումրի համայնքի սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգում»

Բեռնել փաստաթղթերը