Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

«ՀԱՅԳՅՈԻՂՇԻՆՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից Ոռոգման համակարգերի արդիականացում ծրագրի շրջանակներում իրականացվող «Սալվինազի ջրանցքի» վերականգնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ

(2-րդ փուլի հանրային քննարկումներ)

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ 110-Ն/ պահանջների համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն թվականի հունիսի 30-ին` ժամը 15:00-ին Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում (հասցե՝ ք. Գյումրի, Վարդանանց հր.1) տեղի կունենա «Ոռոգման համակարգերի արդիականացում ծրագրի» շրջանակներում իրականացվող «Սալվինազի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլի հանրային ծանուցում և քննարկումներ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ (www.env.am) հղումով, հեռ. 011/22-02-17. 010/27-4307: