Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

«Կանաչ արահետ» ՀԿ-ն 2021 թվականի սեպտեմբերի 18-19-ին կազմակերպելու է գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա բերքի փառատոն, որի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը Հայաստանում:
Փառատոնը նախատեսվում է իրականացնել բացօթյա՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, որը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում, հասցե՝ Բանակի 18։
Փառատոնի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ՝ Նունե Սարուխանյանին, հեռ․ 091438225։