Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

(Ընտրողներին)

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղեկացնում ենք, որ Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող թվով 3 տեղամասային ընտրական կենտրոնների գտնվելու վայրերը ենթարկվել են փոփոխության։ Այդ տեղամասերի ընտրողները իրենց ընտրական իրավունքը կարող են իրականացնել՝
1) նախկին «Զանգակ» մանկապարտեզի փոխարեն՝ «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ում (հասցեն՝ Շահումյան 214/5-ավտոկայանի տարածք),
2) նախկին «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի փոխարեն՝ «Տայք արարողասրահ» մասնավոր շենքում (հասցեն՝ Լալայան փող. 2/7),
3) Խրիմյան Հայրիկի 55/3 հասցեի մասնավոր շենքի փոխարեն՝ Ս. Մատնիշյան 5/1 հասցեում գտնվող մեկ այլ մասնավոր շենքում։

Գյումրու համայնքապետարան