Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ԻՐԱԶԵԿՈՒՄ

հանրային հավաք անցկացնելու մասին

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային հավաք (այսուհետ՝ հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։

Ելնելով վերոգրյալից և պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկելու նպատակով ՝ իրազեկում ենք, որ 2021 թվականի հունիսի 15-ին , ժամը 15։00-ից մինչև ժամը 22։00՝ Վարդանանց հրապարակում տեղի կունենա հանրային հավաք՝ ընտրողների հետ հանդիպման նպատակով։ Հավաքին մասնակցելու են շուրջ 50000 մարդ։ Նախատեսվում է ունենալ մինչև հարյուր կարգադրիչ։
Բեռնել փաստաթուղթը