Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2020 թվականի փետրվարի 28-ին ժամը 14:00-ին և 16-00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսումներ և քննարկումներ (այսուհետ՝ քննարկում):
1. «Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2020 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ»: (զեկուցումը՝ ժամը 14:00-ին)
Ծրագիր 1 «Գյումրի քաղաքի երկրորդական 17 փողոցների հիմնանորոգում» (Զեկուցող՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կ. Մանասյան)
Ծրագիր 2 «Սանմաքրման տեխնիկասարքավորումների և ավտոբուսների ձեռքբերում» (Զեկուցող՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ Վ.Սամսոնյան),
Ծրագիր 3 «Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակի շատրվանի արդիականացում, այգիներում, պուրակներում նստարանների պատրաստում ու տեղադրում և հասարակական զուգարանների կառուցում» < (Զեկուցող՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ Վ.Սամսոնյան,հարակից զեկուցող՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կ. Մանասյան)
Ծրագիր 4 «Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում», (Զեկուցող՝ Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Կ. Մխչյան)
Ծրագիր 5 «Գյումրի համայնքում խելացի հանրային երիտասարդական զբոսայգու հիմնում» (Զեկուցող՝ Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Կ. Մխչյան):
2. «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցելու վերաբերյալ»: (զեկուցումը՝ ժամը 16:00-ին) Զեկուցող՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետի ժ/պ Շ.Ալեքսանյան: