Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2019 թվականի փետրվարի 06-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցերը՝
1. «2019 թվականի համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման մասին»,
2. «Բելգիական» «ՆԱՅԿԵՌ» ՍՊԸ-ի տնօրեն Բրայն Վան Հերևեգեյի կողմից Գյումրու Բուլվարային թաղամասին կից նախկին զորամասի տարածքը օգտագործման նպատակով տրամադրելու վերաբերյալ ներկայացված գործարար ծրագրի առաջարկի մասին»: