Գլխավոր էջ Gyumri Community Our team

 

Jlavyan_Lena

Լիլիթ Թովմասյան


Ծնվել է 1988 թվականին

2005-2009 թթ-ին սովորել եւ ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու եւ գրականություն բաժինը։

2009-2011 թթ-ին կրթությունը շարունակել է նույն բուհի նույն բաժնի մագիստրատուրայում։

2012 թվականից Շիրակի պետական համալսարանի հայցորդ է՝ նորագույն շրջանի հայ գրականություն մասնագիտությամբ։ Գրում է թեկնածուական ատենախոություն «Արցախյան պատերազմի արտացոլումը հայ արձակում» թեմայով։ 7 գիտական հոդվածի հեղինակ է։

Ուսումնառության տարիներին զուգահեռ սովորել եւ ավարտել է Երեվանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիայի «Սոցիալական աշխատանք և սոցիալական խնամք» դասընթացը՝ ստանալով ԵՊՀ վկայական՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ։

Ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հանրային կապեր եւ հաղորդակցական հմտություններ» հեռավար դասընթացը։

Այժմ սովորում է Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի «Արվստի կառավարում» բաժնում՝ Հրաչ Քեշիշյանի կուրսում։

2012 թվականից աշխատում է Շիրակի պետական համալսարանում՝ նախ որպես լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող, ապա՝ 2014 թվականից նաեւ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս։

2016-2018 թթ. ղեկավարել է Շիրակի հանրային ռադիոյի աշխատանքները՝ զբաղեցնելով գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։

Տասնյակ ռադիոհեռուստատեսային մշակութային հաղորդաշարերի հեղինակ է, Գյումրիում անցկացվող «Շիրակի էսքիզներ» պարային հանրապետական մրցույթ-փառատոնի ղեկավարը։