Գլխավոր էջ Gyumri Community Our team

 

def_stuff

ՆԱԶԵԼԻ ՋԻՈՎԱՆԻԻ ԷԼԲԱԿՅԱՆ


Ծնվել է 1990թ.-ին Շիրակի մարզում։

2007-2011թթ.-ը սովորել և ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը։

2018 թ.-ին ավարտել է Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան՝ «Հանրային ֆինանսներ» մասնագիտությամբ։

2013-2018թթ. եղել է լրագրող ՑԱՅԳ հեռուստաընկերությունում։

2013-2014 թթ. եղել է Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի թղթակից։

2014-2016 թթ. համագործակցել է Ա թիվի և Երկիր մեդիա հեռուստաընկերությունների հետ։

2014-2016թթ. զբաղեցրել է ՑԱՅԳ հեռուստաընկերության լրատվական ծառայության համակարգողի և խմբագրի պաշտոնները։

2014-2018 թթ. եղել է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից։

2016-2018 թթ. ՑԱՅԳ հեռուստաընկերությունում զբաղեցրել է խմբագրի պաշտոնը։

2019-2020 թթ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է հասարակայնության հետ կապերի մասնագետի պաշտոնը։

2019 թ. հայկական մարդասիրական խմբի կազմում երկու անգամ մասնակցել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությանը։

24.03.2020թ.-25.09.2020թ. եղել է Արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ։

2020-2021թթ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում զբաղեցրել է Լրատվության բաժնի պետի պաշտոնը։

2021-2022թթ. եղել է Արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ։

2020-2022 թթ. եղել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և ԱԻՆ-ի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ենթախմբերի ղեկավար։

2022 թ. հունիսի 1-ից Գյումրիի համայնքապետարանի Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ է։

2017 թ. USAID-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցության շրջանակում վերապատրաստվել է Թբիլիսիում՝ «Փաստերի ստուգում և ապատեղեկատվության հերքում» թեմայով։

2022 թ. Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակում վերապատրաստվել է «Ռիսկերի կառավարումը հանրային իրազեկման ոլորտում» թեմայով։

2018 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից։

2019 թ. պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից։

2021 թ. պարգևատրվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից։