Արտյոմ Սարգսյան
Ծնվել է 1973 թվականաի նոյեմբերի 26-ին՝ Լենինականում:
Կրթություն
1980-1988թթ. Սովորել է Լենինականի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում:
1988-1989թթ. Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցում:
1989-1990թթ. Սովորել և ավարտել է Լենինականի թիվ 13 միջնակարգ դպրոցը:
1990թ.-ին ընդունվել է Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի՝ Կաշվե իրերի տեխնոլոգիա և կոնստրուկտավորում բաժինը:
1995թ.-ին ավարտել Երևանի Ճարտարագիտական համալսարանի Կաշվե իրերի տեխնոլոգիա և կոնստրուկտավորում բաժինը: Ստացել է ինժեներ-տեխնոլոգի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1993-1995թթ. աշխատել է Գյումրիի հացի գործարանում, որպես հացթուխ վարպետ:
1995-1996թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում:
1997-2001թթ. աշխատել է «Գյումրի հացի գործարան» ՍՊԸ-ում, որպես հացթուխ վարպետ, այնուհետ՝ արտադրամասի պետ:
2000-2003թթ. աշխատել է «Էլեգանտ-Շիկ» ՍՊԸ-ում, որպես արտադրամասի պետ:
2001-2003թթ. աշխատել է «Գյումրի հացի գործարան» ՍՊԸ-ում, որպես ինժեներ-տեխնոլոգ:
2005-2010թթ. աշխատել է «Ֆեռո» ՍՊԸ-ում, որպես մենեջեր:
2010-2012թթ. աշխատել է «Վիվա Առգո» ՍՊԸ-ում, որպես Շիրակի մարզի շուկայի զարգացման պատասխանատու:
2012թ.-ի հունվարից մինչև 2012թ.-ի նոյեմբեր՝ աշխատել է «Դ.Ֆ.դիստրիբյուտոր» ՍՊԸ-ում, որպես Շիրակի և Լոռու մարզերի շուկայի զարգացման պատասխանատու, խմբի ղեկավար:
2012թ.-ի նոյեմբերից զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը:
2015թ.-ի հոկտեմբերի 26-ից՝ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: