Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Home

MayorSamvelBalasanyan_

Հարգելի բարեկամներ

Ջերմորեն ողջունում եմ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հավատարիմ մնալով իմ կողմից որդեգրած սկզբունքին՝ շարունակուկելու ենք մեր բաց, թափանցիկ ու հրապարակային աշխատանքը: Կայքն իր գործունեությամբ կշարունակի ծառայել քաղաքապետարանի գործունեությունը, քաղաքում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները հասարակությանը ներկայացնելու գործին: Կայքի գործարկումը ոչ միայն ժամանակի պահանջ է, այլ նաև՝ հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցության լավագույն հարթակ: Հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի վերացման, Գյումրու քաղաքապետարանի գործունեության նկատմամբ լիարժեք վստահության ձեռք բերման համար ակնկալում եմ քաղաքացիների ու կազմակերպությունների նախաձեռնությունը: Համատեղ ու արդյունավետ աշխատանքով շարունակենքփոխել քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր սիրելի Գյումրին դարձնե՜նք ժողովրդավարության, փոխադարձ հարգանքի ու փոխվստահության քաղաք:

 Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյան

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

Գյումրու ավագանին իր 2012 թվականի նոյեմբերի 22-ի N171-Ն որոշմամբ ստեղծել է «Գյումրու զարգացման հիմնադրամ», որի նպատակն է աջակցել Գյումրի համայնքում սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային ու տուրիստական բնագավառների զարգացմանը, «Կումայրի արգելոց - թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգմանը, նորերի կառուցմանը և ընդհանրապես քաղաքային ենթակառույցների արդիականացմանը:

Կոչ ենք անում բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ ձեռնարկատերերին, բարերարներին, ովքեր շահագրգռված են և ուզում են Գյումրին տեսնել որպես զարգացած, բարգավաճ, մշակութային և հոգևոր արժեքներ կրող քաղաք, որ իրենց մասնակցությունը բերեն հայրենանվեր այս գործին:

Գյումրու քաղաքապետարանը երաշխավորում է ներդրվելիք ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը:

Հիմնադրամի հաշվեհամարն է` «Արդշինինվեստբանկ» - հ/հ 2472604777620000


 
  • Նորություններ

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ երիտասարդներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում...

Ընթերցել...

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 8-ին, գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, տեղի ունեցավ Գյումրու...

Ընթերցել...

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԵՊՆԻՆԻՆ

Օգոստոսի 8-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կեպնինին:...

Ընթերցել...

ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 3-ին  Շիրակի պետական համալսարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մայր բուհի մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման...

Ընթերցել...