Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Թատերարվեստի մի խումբ ներկայացուցիչներ Գյումրու համայնքապետարանում էին
Թատրոնի միջազգային օրվա առիթով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, Մտորումների թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի, Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանի։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել բոլորին մասնագիտական տոնի առիթով, իր խոսքում միաժամանակ բարձր գնահատել թատրոնի դերը գյումրեցիների կյանքում, խոսել Գյումրու թատերարվեստի բարձր նշաձողի, բերմադրվող ներկայացումների հաջողությունների մասին:

 
 

Ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմանին: Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:

 
 
 

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը նախօրեին եղել է Գյումրու սննդի շուկայի տարածքում, տեղում ծանոթացել բացօթյա առևտրի և դրա իրականացման ընթացքին առնչվող հարցերին: Դավիթ Առուշանյանի հետ եղել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր սննդի անվտանգության տեսչության Շիրակի մարզային վարչության պետ Արտուշ Հովհաննիսյանը: Համայնքի ղեկավարի տեղակալը զրուցել է առևտուր իրականացնող քաղաքացիների հետ, խոսել խնդրի կարգավորման այլընտրանքային լուծումների և բազմաթիվ այլ հարցերի մասին:

 
 
 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը փետրվարի 14-ին հանդիպում են ունեցել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, առկա կապերի ընդլայնման և մի շարք այլ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Գյումրի և Սամարղանդ քաղաքների միջև կնքել քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր։ Համաձայնագրի կնքման փաստաթղթային գործընթացն արդեն ընթացքի մեջ է:

 
 
 

Փետրվարի 14-ին Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն պետ Տանյա Արզումանյանը: Վերջիններս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ եղել են Գյումրու Անտառավան 3-րդ թաղամաս 26 և Տիգրան Մեծ 5 վթարային շենքերի տարածքում, տեղում ուսումնասիրել շենքերում առկա իրավիճակը, քննարկել դրանց հետագա ճակատագիրը, խոսել խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ միջոցների և առաջիկա անելիքների մասին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

էջ 20 - 134