Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առիթով: Օրն այս սպասված և սիրված է բոլորիս կողմից։ Կրթությունն ու գիտելիքը եղել և մնում է մարդկային արժեհամակարգի ձևավորման հենասյունը, յուրաքանչյուր անհատի կայացման կարևորագույն նախապայմանը, մեր պետության կայուն զարգացման երաշխավորը: Առանց գիտելիքահենք հասարակության՝ դժվար է պատկերացնել երկրի զարգացումն ու հզորացումը։
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել գիտելիքի աշխարհ մուտք գործող բոլոր առաջին դասարանցիներին, բուհերի առաջին կուրսեցիներին։ Օր այս նրանց համար կրկնակի պատասխանատու և կարևոր է, քանզի այն ազդարարում է կյանքի մի նոր փուլ։ Կյանքի այս փուլում բոլորիդ մաղթում եմ լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն և գիտելիքներով հարուստ տարիներ:

 

 
 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա խոսել մշակութային և մի շարք այլ ուղղություններում Գյումրիում իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձ կատարել նաև առաջիկա անելիքներին։

 
 
 

Շարունակվում են շինարարական աշխատանքները Գյումրու Ա.Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճում
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։

 
 
 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին/ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրու Կոմիտաս, Շիրակացի, «Անի» թաղամասի և, մասնավորապես, 3-րդ և 11-րդ փողոցներում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացքի, ժամկետների և բազմաթիվ այլ հարցերի մասին։

 
 
 

Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ, ավանդույթի համաձայն, Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ և գրենական պիտույքներ են բաժանվել համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

էջ 16 - 134