26.12.2023թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ: Փոքրիկները հյուրերին ողջունել են երգ ու պարով՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին:
25.12.2023թ. Տեղի է ունեցել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հանրային լսումը։
Հանրային լսմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկա և նախկին աշխատակիցներ։
22.12.2023թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ԱՄՆ «Bridged» ընկերության կողմից ստեղծված «HealthLink Global»-ի ներկայացուցիչներ Անի Քեշիշյանին և Էլիզաբեթ Սարգիսյանին: Հանդիպմանը ներկա է եղել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը: Անի Քեշիշյանը արմատներով գյումրեցի է, երկար տարիներ է ինչ բնակվում է ԱՄՆ-ում, գործունեություն ծավալում բրենդային և նորարարության ոլորտում: Նրա դուստրը՝ Էլիզաբեթ Սարգիսյանը, ծնվել է ԱՄՆ-ում: Այս օրերին նրանք Հայաստանում են, իսկ նրանց հետագա ծրագրերում՝ Գյումրիում ակտիվ գործունեություն ծավալելն է:
22.12.2023թ. Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը
Լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը:
20.12.2023թ. Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը
Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը «ՏՐԻՊԼ ՍԻ» ՍՊԸ-ն է՝ ի դեմս ընկերության տնօրեն, գյումրեցի գործարար Նորայր Դավթյանի:
Համագործակցության մեկնարկը տրվել էր 2019 թվականին: Նախատեսված էր տեղադրել 70 նոր կանգառ, որից 53-արդեն տեղադրվել է:
էջ 13 - 133