Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2013 16:03

 Հոկտեմբերի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվին: Ողջունելով հյուպատոսին` քաղաքապետը հույս հայտնեց, որ հյուպատոսարանի հետ համատեղ աշխատանքն այսուհետ կլինի առավել արդյունավետ, որից հետո Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքը` ընդգծելով վերջինիս հարուստ մշակութային և պատմական արժեքները:

 
 
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2013 11:44

 Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ:
1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»:
Տարիներ շարունակ, հատկապես սփյուռքում, հայկական մամուլը նպաստել է հայապահպանությանն ու մեր մշակույթի տարածմանը, ինչպես նաև պաշտպանել և մինչև օրս էլ պաշտպանում է մեր ազգային ու պետական շահերը:

 
 
 
Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2013 14:37

Գյումրիում նախատեսվում է ճարտարապետական դպրոցի ստեղծում

 Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքի հագաբարձուների և ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի պահպանման, վերականգնման և կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարապետ Ջեին Բրիտ Գրինվոյին, ովքեր 2009թ ից ուսումնասիրություններ են կատարում Գյումրու «Կումայրի արգելոց» թանգարանի տարածքում:

 
 
 
Երկուշաբաթի, 14 Հոկտեմբեր 2013 22:55

  Հոկտեմբերի 13-ին Գյումրին տոնել է իր օրը: Վաղ առավոտից մինչեւ երեկո քաղաքում տոնական է եղել տրամադրությունն ու կազմակերպված միջոցառումները: Հյուրերը, գյումրեցիներն ու իշխանության ներկայացուցիչները տոնական մի տաղավարից շտապել են մյուսը՝ փորձելով ոչ մի տեղից բացակա չստանալ:

 
 
 

   Սիրելի’ գյումրեցիներ.
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: Մենք նշում ենք քաղաքի օրը`ամեն տարի փաստելով, որ գյումրեցին կարողացել է դիմակայել մարտահրավերներին, ոտքի կանգնել ու ապագային նայել լավատեսությամբ: Հայաստանի մշակութային մայրաքաղաքը այլևս կառուցվող, զարգացող քաղաք է` լի դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ:եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 111 112 113 114 115 116 117 118 119 120 Հաջորդ > Վերջ >>

էջ 119 - 134