Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Շաբաթ, 19 Ապրիլ 2014 14:11

շաբաթօրյակ

Ապրիլի 19 ից Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը: Այսօր արդեն քաղաքի տարբեր հատվածներում տնկվել են շուրջ 3000 հատ ծառ և 1200 հատ թուփ: Համաքաղաքային միջոցառումներին մասնակցող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց նման աշխատանքներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև տնկիների հետագա խնամքի ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքապետը նաև շրջայց կատարեց քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ իրականացվում էին ծառատնկման և մաքրման աշխատանքներ:

 
 
Երեքշաբթի, 15 Ապրիլ 2014 22:36

DSC_0265

 Այսօր` ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիպում ունեցավ քաղաքի համատիրությունների ղեկավարների հետ:
Քաղաքապետը նշեց, որ ակնառու է համատիրությունների աշխատանքներում դրական տեղաշարժը, սակայն առավել բարձր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համատիրություններն ավելի սերտ համագործակցեն ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքապետարանի հետ: Օրակարգում դրված հարցերից առաջինն առնչվում էր ապրիլի 19-ին սպասվող համաքաղաքային շաբաթօրյակին:

 
 
 
Շաբաթ, 12 Ապրիլ 2014 14:03

DSC_0220

 Այսօր՝ ապրիլի 12 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրի անդամներին և փառատոնի հյուրերին: Բացման խոսքում քաղաքապետը ողջունեց 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորեց փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակույթային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիճ ներկայացրեց քաղաքի պատմությունը, մասնավորապես կանգ առնելով մշակույթային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա: 

 
 
 
Երկուշաբաթի, 07 Ապրիլ 2014 14:15

Ապրիլի 7

Այսօր` ապրիլի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և մասնակցեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Քաղաքապետը ողջունեց և իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր մայրերին ու քույրերին` ընգծելով նրանց անգնահատելի դերը մեր կյանքում, ինչպես նաև հանձնեց նվերներ ու պարգևներ:

 
 
 
Երկուշաբաթի, 07 Ապրիլ 2014 09:34

SamvelBalasanyan

Սիրելի հայուհիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` ցանկանալով գարնան թարմություն, անսահման սեր և երջանկություն: Մայրական սիրուց է սկսվում մեր առաջին քայլերը, նրա օրհնությամբ` մեր նախաձեռնությունները, իսկ նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Հայ մայրը հայ ընտանիքի դիմագիծն է` իր մեջ կրելով ավանդապահության, հավատարմության և նվիրվածության անսպառ աղբյուր: Հայ կնոջ անսահման բարությունն ու համբերությունը գրավական է, որպեսզի ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը: 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 111 112 113 114 115 116 117 118 119 120 Հաջորդ > Վերջ >>

էջ 111 - 134