Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

10.01.2024թ. Շարունակվում է տաղավար-կրպակների ապամոնտաժման գործընթացը՝ Հաղթանակի պողոտայում
Հիմնանորոգվող Հաղթանակի պողոտայից այսօր՝ հունվարի 10-ին, ապամոնտաժվել է 2 տաղավար-կրպակ, ևս երկու տաղավար-կրպակ ապամոնտաժվել էր հունվարի 8-ին:
Տաղավար-կրպակների ապամոնտաժման գործընթացը Հաղթանակի պողոտայում՝ շարունակվելու է:

 
 

08.01.2024թ. Տաղավար-կրպակների ապամոնտաժում՝ Հաղթանակի պողոտայում
Հիմնանորոգվող Հաղթանակի պողոտայից այսօր՝ հունվարի 8-ին, ապամոնտաժվել է 2 տաղավար-կրպակ:
Տաղավար-կրպակների ապամոնտաժման գործընթացը Հաղթանակի պողոտայում՝ շարունակվելու է:

 
 
 

29.12.2023թ. Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Գյումրի համայնքի արտահերթ նիստը։

Լուսինե Սանոյանը Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Սուրեն Ջանոյանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ

Լուսինե Սանոյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ

Սուրեն Ջանոյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ

 
 
 

28.12.2023թ. Գյումրու համայնքապետարանը՝ Հայկական Կարիտասի ու իր գործընկեր՝ Christian Solidarity International (CSI) կառույցի աջակցությամբ, Գյումրիում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և այս պահին Գյումրիում բնակվող 250 փոքրիկների համար պատրաստել էր ամանորյա նվերներ:

 
 
 

28.12.2023թ. 2023 թվականի ընթացքում Գյումրու համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու գործում ներդրած ջանքերի, անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության ցուցաբերելու համար պատվոգրերով են պարգևատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը, ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղությամբ պատասխանատու Լուսիկ Մուրադյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

էջ 12 - 134