Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր քաղաքում արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վաստակի հնարավորություններն աճեն, իսկ դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն:
Այսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը: Հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով ազդարարելով «Շիրազյան տարվա» սկիզբը:
Սիրելի Մաեստրո
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 90 ամյակի կապակցությամբ: Ստեղծագործական մեծ տաղանդի, հայրենասեր մտավորականի նվիրյալ գործունեության շնորհիվ Դուք խորը, անջնջելի հետք եք թողել համայն հայության մշակութային կյանքում:
Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Հերհերի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր` ապրիլի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին`
էջ 110 - 134