Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Շաբաթ, 07 Հունիս 2014 14:09

19.12.2012

Այսօր՝ հունիսի 7 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հատուկ կարիքավորների խնդիրներով զբաղվող «Ագաթ» կենտրոնի, MIUSA ամերիկյան կազմակերպութան և «Փյունիկ» Միության ներկայացուցիչներին, որոնք Գյումրիում էին Սպորտը Հանուն Հաջողության ծրագիր շրջանականերում:

 
 
Հինգշաբթի, 05 Հունիս 2014 14:19

IMG_1370

 Այսօր` հունիսի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց Գյումրիում «Արյա Տեքս» ընկերության կարի ուսումնական արտադրամասի բացման հանդիսովոր արարողությանը: Արտադրամասը ենթադրում է շուրջ 60 աշխատատեղ, որը ոչ միայն կտա պատրաստի արտադրանք, այլ նաև կպատրաստի կադրեր Գյումրում կառուցվելիք տեքստիլ խոշոր գործարանի համար:
Բացման արարողություն ընթացքում ընկերության տնօրեն, նիդերլանդահայ Մասիս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին իրենց Գյումրի հրավիրելու և սիմվոլիկ գումարով արածք տրամադրելու համար, ինչպես նաև խոսեց արտադրանքների սպառման շուկաների մասին:

 
 
 
Կիրակի, 01 Հունիս 2014 14:36

IMG_4347

 Այսօր՝ Հունիսի 1 ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելել քաղաքի մի շարք մանկապարտեզներ և ներկա գտնվեց մանուկների համար կազմակերպված միջոցառումներին:

 
 
 
Կիրակի, 01 Հունիս 2014 13:03

Zinanshan

Սիրելի երեխաներ,
Ի սրտե շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Տոնը լի է ինչպես անսահման ջերմությամբ, այնպես էլ պատասխանատվության զգացումով՝ աշխարհի ողջ մարդկությանը համախմբելով բոլորիս համար կարևոր մի խնդրի շուրջ. դա երեխաների շահերի և իրավունքների պաշտպանությունն է, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծումը: Երեխաներն են, որ իրենց ջերմությամբ ու ժպիտներով, ծափ-ծիծաղով իմաստ են հաղորդում մեզ՝ մեծերիս կյանքին, և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ նրանց մոլորակը լինի միծտ գունեղ և անհոգ:

 
 
 
Չորեքշաբթի, 28 Մայիս 2014 08:36

hanrapetyutyanor

 Ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին: 96 տարի առաջ այս օրերին հայ ազգը, շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում ռազմական արվեստի և սառը տրամաբանության շրջանակներում չտեղավորվող սխրանքներ գործեց` Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում ջախջախելով թուրքական կանոնավոր, բազմաքանակ բանակն ու հրոսակախմբերին: Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ, բայց կարևորագույն ժամանակահատված, որի դասերը միշտ պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին, որպեսզի պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ձեռքբերումներն ու հաղթանակները:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 107 - 134