Երեկ՝ 02.07. ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գիշերային շրջայց կատարեց քաղաքում և ծանոթացավ ընթացող փողոցային լուսավորման աշխատանքների արդյունքներին: Քաղաքապետը մասնավորապես ներկա գտնվեց Երևանյան խճուղու փողոցային լուսավորման նոր համակարգի փորձարկմանը, որի երկկողմանի լուսավորության համակարգը բաղկացած է խնայողական նոր լամպերից, ինչի ծախսատարությունը զգալիորեն զիջում է նախկինում օգտագործված լամպերին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը նշեց, որ նմանատիպ լամպերով կլուսավորվեն նաև քաղաքի այլ փողոցներ:
Այսօր` հուլիսի 3-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է «Բամբիռ» խմբին՝ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գագիկ Բարսեղյանի (Ջագ) գլխավորությամբ: Սամվել Բալասանյանը շնորհավորել է երաժիշտին ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով վերջինիս նշանակալի դերը հայ երաժշտարվեստում: Գագիկ Բարսեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար՝ նշելով, որ յուրաքանչյուր երաժիշտի համար շատ կարևոր է գնահատված լինելը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին ավելացրեց, որ «Բամբիռ»-ը միշտ բարձր է պահել Գյումրու անունը՝ հոբելյանին շնորհելով Գյումրու քաղաքապետի հուշամեդալ՝ Գագիկ Բարսեղյանի ծննդյան 60-ամյակի և հայ ժամանակակից երգարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար:
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Հարգելի դատախազներ,
Սրտանց շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, որը նշվում է՝ ի նշանավորումն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի: Համակարգի առջև դրված խնդիրները բարդ են և ուղղակիորեն ազդում են մեր պետականության շարունակական ամրապնդման վրա, ուստի դա է պատճառը, որ համակարգի նկատմամբ պահանջները կրկնակի խիստ են: Ձեր աշխատանքից է կախված օրինականության, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությունը:
Այսօր՝ հունիսի 26-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեց Գյումրում անցկացվող 7-րդ Աշխատանքային տոնավաճառին, որին այս տարի ընդգրկված էին երեք տասնյակից ավելի գործատուներ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանը:
Այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Գյումրու քաղաքապետը ողջունեց դեսպանին՝ կարևորելով հայ-չինական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ 2013թ. հուշագիր է ստորագրվել Գյումրի և չինական Սիան քաղաքների միջև:
էջ 104 - 133