Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

18.01.2024թ. Հունվարի 18-ին «ԴԱՇԻՆՔ՝ հանունկայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի Վանաձորի գրասենյակում կազմակերպվել և անցկացվել է ասուլիս՝ մասնակցությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրիի, Վանաձորի համայնքապետարանի արտաքին կապերի, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ՝ Լիլյա Դավթյանի:

 
 

16.01.2024թ. Շարունակվում են վերանորոգման, վերապրոֆիլավորման աշխատանքները Գյումրու համայնքապետարանի առաջին հարկում:
Համայնքապետարանում գործարկվելու է քաղաքացիների սպասարկմանն գրասենյակ՝ մեկ պատուհանի սկզբունքով:

 
 
 

12.01.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ 2024 թվականի հունվարի 12-ին քաղաքացիների առաջին ընդունելությունն է անցկացվել:
Շինթույլտվություններ, հողատարածքների տրամադրում, բնակարանների սեփականաշնորհում, բնակարանային ու աշխատատեղերի խնդիրներ. այս և բազմաթիվ այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել է համայնքի ղեկավարին:

 
 
 

12.01.2024թ. Հունվարի 12-ին լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 9-րդ տարին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ ծաղիկներ են դրել Ավետիսյանների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

 
 
 

11.01.2024թ. Գործարկվել են Գարենգին Նժդեհ –Մհեր Մկրտչյան, Շիրակացի-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկներում և՛ ճանապարհային երթևեկությունը կարգավորող, և՛ հետիոտնային անցումների համար տեղադրված նոր լուսացույցները։
Վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել զգոն և ուշադիր։
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, որոնց թվում նաև հետիոտնային անցումների համար նախատեսված։ Լուսացույցների տեղադրման/թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Աշխատանքների իրականացաման համար հայտարարված մրցույթը շահել է «ԴԱՎ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ն:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

էջ 11 - 134