Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Առաջիկա օրերին կմեկնարկեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների շինարարական աշխատանքները: Կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:
Ի դեմս Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի և «Վահագն և Սամվել» ընկերության տնօրեն Սարգիս Ալոյանի այսօր, հունիսի 24-ին կնքվեց պայմանագիր:
Սամվել Բալասանյանը խոսեց կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին, ապա հույս հայտնեց, որ շինարարի հետ կկարողանան լավ աշխատել, և, չնայած ժամկետների սղության, կկարողանան մինչև նոյեմբերի վերջ ավարտել շինաշխատանքները:

 
 

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր՝ հունիսի 3-ին, անցկացրել է խորհրդակցություն՝ մասնակցությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի, բաժնի պետերի, համայնքապետարանի ենթակայության որոշ կառույցների ղեկավարների։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են թե՛ համայնքապետարանի, թե՛ ենթակա կառույցների աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Քաղաքապետը ևս մեկ անգամ անդրադարձել է համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոներին, հանձնարարել խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին՝ կրել դիմակներ, ձեռնոցներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, հետևողական լինել տվյալ կանոների պահպանմանը համայնքապետարանի բաժիններում:

 
 
 

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենագունեղ և ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մեր պայծառ ապագայի, մեր վաղվա լուսավոր օրվա կերտողները մեր փոքրիկներն են, որոնց բարեկեցիկ և ապահով կյանքի համար պայմաններ ստեղծելը մեզանից յուրաքանչյուրի պարտքը։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը, առողջությանը, նրանց բարեկեցիկ կյանքին, որակյալ կրթություն ստանալուն առնչվող հարցերը հայ իրականության մեջ մշտապես զբաղեցրել են ամենակարևոր տեղը։ Հունիսմեկյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է ամփոփելու արվածն ու վելուծել առկա բացերը և առավել մեծ պատասխանատվությամբ համախմբվելու այդ հարցերի ու խնդիրների կարգավորման շուրջ։

 

 
 
 

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ: Անկախ պետություն և ինքնուրույնություն ունենալու հայ ժողովորդի դարավոր ձգտումը իրականություն դարձավ 1918թ. մայիսի 28-ին: Մեր առաջին Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է, այն վկայությունն է մեր ժողովրդի միասնականության, անկոտրում կամքի: Թեև Հայաստանի առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդեսերունդ՝ այն իրականություն դարձնելով 1990-ական թվականների սկզբին: Հայ ժողովրդի միասնական կամքի ու տոկունության շնորհիվ ձեռք բերված պետականության պահպանումը այսօր էլ բոլորիս ամենասուրբ ու նվիրական պարտականությունը պետք է լինի, քանզի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է մեր հողի ու երկրի ճակատագրի համար:

 

 
 
 

Սիրելի հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ Շուշիի ազատագրման օրվա, Հաղթանակի և Խաղաղության տոնի առիթով։ Շուշիի ազատագրումն ուղղակի հաղթանակ չէր, այն վճռական բեկում էր արցախյան պատերազմում և վառ վկայություն հայ զինվորների հայրենասիրության, նվիրվածության և անկոտրում ոգում։ 75 տարի առաջ

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

էջ 29 - 134