Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն  սեպտեմբերի 15-ին ընդունեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Սամվել Բալասանյանը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա խոսեց տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում նկատելի ակտիվության և մի շարք այլ հարցերի մասին:

 
 

Սիրելի՛ գյումրեցիներ…

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթով: Կորոնավիրուսային համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի քաղաքի տոնը մեծ շուքով նշել և մեծաթիվ հյուրեր ընդունել քաղաքում՝ ցավոք չենք կարողանա, փոխարենը մեր քաղաքից սեր ու ջերմություն, բարություն եւ հոգատարություն ենք ուղարկում ողջ աշխարհին՝ մարտահրավերներով լեցուն այս ժամանակաշրջանի դժվարությունները պատվով հաղթահարելու համար։

 

 
 
 

Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Գիտելիքներով հարուստ և ժամանակին համընթաց քայլելու, մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու պատրաստակամություն ունեցող երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն են: Մեր երկրի ու մեր շատ սիրելի քաղաքի կայուն զարգացման, հզորացման բարդ ու պատասխանատու գործն այսօր վերապահված է մեր երիտասարդներին:

Սիրելի երիտասարդներ, առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց, և շատ կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունն այս գործընթացներում:

 

 
 
 

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցումբ։ Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։

Երկրի Հիմնական օրենքն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ի՝ համաժողովրդական հանրաքվեով, այնուհետ փոփոխության ենթարկվեց 2005 և 2015 թվականներին: Փոփոխություններ, որոնք միտված էին մեր երկրի կառավարման համակարգն ավելի ժողովրդավարական դարձնելուն, երկրի կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու ընդլայնմանը:

 

 
 
 

Փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է
Հուլիսի 1-ին Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում, նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ հիմնարկեքի արարողություն:
Փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների հիմնանորոգման համար կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

էջ 28 - 134