Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի´ հայրենակիցներ,

Հարգելի գյումրեցիներ,

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը հայ ժողովրդի համար պատմական օր է: Մոտ երկու տասնամյակ առաջ հայ ժողովուրդն իր քվեարկությամբ պատմական քայլ կատարեց դեպի իրավական պետություն, հիմքում ունենալով համամարդկային արժեքները: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը հանդես է գալիս որպես լավագույն երաշխիք մի երկրի քաղաքացիների համար, ովքեր երկար են պայքարել ինքնիշխան, ազատ ու իրավական պետության համար: 2015 թվականին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք միտված են երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, քաղաքացիական հասարակության դերը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն: Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն և կայուն առաջընթաց:

 
 

Գյումրու Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող 5 ընտանիք տեղափովեց նոր հասցե: Վերը նշված հանրակացարանի բնակիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրանց հետ խոսեց նոր հասցեի սենյակներ տեղափոխվելու իրենց տրամադրվածության, տեղափոխման և մի շարք այլ հարցերի մասին: Այնուհետ քաղաքապետը բնակիչներին փոխանցեց Սավոյան 4 հասցեի շենքում գտնվող իրենց սենյակների բանալիները: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո բնակիչները ուղևորվեցին նոր հասցե՝ ուղեկցությամբ քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի:

 
 
 

Սիրելի բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բուժաշխատողի օրը ևս մեկ առիթ է արժևորելու բուժաշխատողի դերն ու առաքելությունը հասարակության կյանքում: Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Ընտրելով բուժաշխատողի մասնագիտությունը՝ դուք ձեզ վրա եք վերցրել չափազանց պատասխանատու առաքելություն: Պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտական բարձր որակներով օժտված բուժաշխատողների ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում: Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու գործում:

 
 
 

Հունիսի 14-ին Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հանդիպեց «Deem Communication» ներկայացուցիչների հետ: Ռուբեն Սանոյանը ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորեց «Deem Communication» -ի կողմից իրականացված ծրագրերը, ապա հետաքրքրվեց առաջիկա ծրագրի ընթացքի և հետագա անելիքների մասին: «Deem Communication»-ը ծրագրում է Գյումրիում իրականացնել «Խելացի գոտի» նախագիծը, որը միտված է քաղաքի զարգացմանը: «Deem Communication»-ն այս տարվա մայիս ամսին անցկացրել է «Խելացի գոտի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում, որի նպատակն է եղել լսել ամենատարբեր մասնագետների գնահատականը և գաղափարները, գտնել ծրագրի պոտենցիալ աջակիցների՝ թե փորձագիտական, թե ֆինանսական ուղղություններով և ձեռք բերել համագործակցության նախնական պայմանավորվածություններ:

 
 
 

Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Գյումրու Վարդանանց հրպարակում արդեն իրականացվել է այդ կարգով կազմակերպվող երթևեկությանը համապատասխան գծանշումներ: Իրականացվող փոփոխությունների, երթևկության կազմակերպման, գծանշումների և մի շարք հարցերի մասին հունիսի 11-ին լրագրողների հետ խոսեցին Գյումրու քաղաքապետարանի «Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի» պետ Կնյազ Մանասյանը և ՀՀ ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի հետաքննության տեսուչ Արմեն Պողոսյանը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

էջ 26 - 112