Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ապրիլի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Սամվել Բալասանյանը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրեց հարուստ պատմությամբ, մշակույթով և սպորտով հայտնի Գյումրին, խոսեց տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Համայնքի ղեկավարը խոսեց նաև վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում Գյումրու ներուժի, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցությա և մի շարք այլ հարցերի մասին: Սամվել Բալասանյանն այնուհետ խոսեց Իրանի Իսլամական Հանրապետության Յազդի քաղաքի հետ այս տարվա մարտ ամսին կնքված հուշագրի մասին, որով նախատեսում է համագործակցել մշակութային, կրթական, զբոսաշրջության, առևտրային, արդյունաբերական կապերի զարգացման և մի շարք այլ ոլորտներում:

 
 

Ապրիլի 9-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյանի» անվանական էլեկտրաքարշի շահագործման արարողությունը, որին ներկա էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, երկաթգծի ոլորտում բազմամյա գործունեություն ծավալած, ոլորտի նվիրյալ Համբարձում Ղանդիլյանի որդին, հարազատները, գործընկերները և այլք:

 
 
 

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: Տոնն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի և գնահատանքի խոսքը հղելու ձեզ: Մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել եւ այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը: Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով մշտապես եղել է հայ օջախի ամրությունը և միայն իրեն բնորոշ յուրահատուկ կամքով հաղթահարել բոլոր դժվարությունները:

 

 
 
 

Մարտի 31-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Սամվել Բալասանյանը ողջունեց Սերգեյ Կոպիրկինի այցը Գյումրի, ապա հանդիպման կողմերը խոսեցին հայ-ռուսական դարավոր բարեկամության և համագործակցությունների մասին: Համայնքի ղեկավարը դեսպանին ներկայացրեց նաև այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսեց զբոսաշրջության ոլորտում Գյումրու պոտենցիալի, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:

 
 
 

Սիրելի՛ կանայք

Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Անգնահատելի է հայ մայրերի, կանանց դերը մեր սերունդների դաստիարակության և ազգային ավանդույթների պահպանման գործում` վկան մեր երկրի համար ծանրագույն շրջանում սահմանին և թիկունքում հերոսաբար պայքարող մեր զավակները: Սիրելի կանայք, ձեր անսահման նվիրվածության, անձնազոհության, սիրո և տոկունության շնորհիվ երաշխավորված է հայ ազգի հարատևությունը: Ձեզ բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու համբերատարությամբ դուք մշտապես կարողանում եք հաղթահարել բոլոր դժվարությունները, անգամ ամենածանր պահերին միայն ու միայն լավատեսություն և ներդաշնակություն տարածում ամենուր:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

էջ 25 - 134