Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Բաղդասարյանին, նույն հիմնադրամի Գյումրու կենտրոնի համակարգող Աստղիկ Նիկոլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից մինչ այս Գյումրիում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը, խոսելով այս պահին իրականացվող ծրագրերի մասին, առանձնացրել է տուրիզմի ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ երեխաների համար:

 
 

Սիրելի՛ հայրենակիցներ…

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարին: Հայոց բանակը կազմավորվեց մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատվածում, բայց կազմավորվեց, հզորացավ, անցավ և դեռ շարունակում է անցնել բարդ ճանապարհ։

 

 
 
 

Հարգելի գյումրեցիներ,

Ավարտին է մոտենում 2021 թվականը և ժամեր անց ևս մեկ տարի դառնում է պատմություն: Տարին, անշուշտ բարդ էր. հետպատերազմյան ժամանակահատված, չնահանջող համավարակ, այս իրողությունների հետ առաջ եկող որոշակի դժվարություններ: Չնայած այս ամենի՝ ողջ տարվա ընթացքում կարողացանք բնականոն հունով կազմակերպել աշխատանքներն ու սահուն քայլերով առաջ գնալ:

 

 
 
 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը դեկտեմբերի 28-ին ընդունել են համայնքապատկան մանկապարտեզների բուժքույրերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» և «Ապրելու Երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը: Այս պահին գործող թվով 22 մանկապարտեզների բուժքույրեր հաստատությունների սանիտարահիգիենիկ, սննդի որակավորման, սաների և գործընկերների առողջապահական խնդիրները հմտորեն և գերազանց կենսագործելու համար պարգրևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևներով:

 
 
 

Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց նույն դպրոցի սան, 2020 թվականի պատերազմում հայրենիքին իր կյանքը նվիրած Ռաֆիկ Սահակյանի անվամբ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

էջ 21 - 134