Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵԻ՝ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ 5 ԸՆՏԱՆԻՔ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՆՈՐ ՀԱՍՑԵ

Գյումրու Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող 5 ընտանիք տեղափովեց նոր հասցե: Վերը նշված հանրակացարանի բնակիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրանց հետ խոսեց նոր հասցեի սենյակներ տեղափոխվելու իրենց տրամադրվածության, տեղափոխման և մի շարք այլ հարցերի մասին: Այնուհետ քաղաքապետը բնակիչներին փոխանցեց Սավոյան 4 հասցեի շենքում գտնվող իրենց սենյակների բանալիները: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո բնակիչները ուղևորվեցին նոր հասցե՝ ուղեկցությամբ քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի: