Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդն իր միասնականության, անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը: Շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ սխրանքներ գործել Բաշ, Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում՝ ջախջախելով թուրքական զորքին՝ հիմք դառնալով Հայաստանի առաջին հանրապետություն կերտման:

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդե-սերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին: Վստահ եմ՝ հայ ժողովուրդն իր անկոտրում կամքը և միասնականությունը կկարողանա լավագույնս դրսևորել բոլոր ժամանակների մեր հաղթանակները պահելու և դրանք ամրապնդելու գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և անամպ երկինք:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան