Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ 28-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Մայիսի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ուժային եռամարտի աշխարհի 28-րդ առաջնության բացարձակ հաղթող գյումրեցի Դավիթ Պետրոսյանին և փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանին: Ուկրաինայի Լուցկ քաղաքում ընթացած առաջնությանը Դավիթ Պետրոսյանը նվաճել է 3 ոսկե մեդալ՝ դառնալով բացարձակ հաղթող, իսկ մարզիկ և մարզիչ Արթուր Ավետիսյանը՝ նվաճել է արծաթե մեդալ: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին, ապա հետաքրքրվեց առաջնության ընթացի և առաջիկա մրցաշարերի մասին: Ուժային եռամարտը իրենից ներկայացնում է ուժային երեք ձև՝ հենում պարկած դիրքից, կքանիստ և ձգում: Մարզաձևը աշխարհում հայտնի է արդեն մի քանի տասնյակ տարի: Հայաստանի հավաքականը մեկ տասնյակից ավելի մասնակցում է ուժային եռամարտի աշխարհի և եվրոպայի առաջնություններին: Այս տարի ուժային եռամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը Հայաստանի հավաքականը մասնակցել է 23 հոգանոց կազմով: