Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՋԱԶ ԵՐԳՉՈՒՀԻ ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Մայիսի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց աշխարհահռչակ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանին: Քաղաքապետը ողջույնի և երախտիքի իր խոսքը հղեց ամերիկաբնակ ջազ երգչուհուն՝ Գյումրի կատարած այցի և գյումրեցի հանդիսատեսին համերգային ծրագրով ներկայանալու համար: Տաթևիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար, ապա իր խոսքում ընդգծեց, որ ամեն անգամ Գյումրի գալիս է մեծ սիրով և ոգևորվածությամբ: Հանդիպման ընթացքում երգչուհին կիսվեց քաղաքի հին ու նոր ճարտարապետությունից ստացած իր տպավորություններով, միաժամանակ ընդգծելով, որ իրեն առավել գրավում է հին Գյումրին: Նվերներից զատ՝ քաղաքապետը Տաթևիկ Հովհաննիսյանին փոխանցեց շնորհակալագիր՝ ջազային արվեստում ունեցած ներդրման, արտերկրում հայկական ջազի պրոպագանդման և տարածման համար: