Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ:

73 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ: Այդ օրերին մեր հայրենակիցները, այլ ժողովուրդների հետ համատեղ, կրեցին պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը, իսկ 1992 թվականին հայ կամավորականներն ազատագրեցին Շուշին, այս օրն առավել նշանակալի դարձնելով հայ ժողովրդի համար: Շուշիի ազատագրումը ուղղակի հաղթանակ չէր, այլ վճռական բեկում՝արցախյան պատերազմում: Դժվարին մարտերում հայերի տարած հաղթանակները վառ վկայությունն են հայ զինվորների հայրենասիրության և նվիրվածության, անկոտրում ոգու և կամքի: Այսօրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու եւ հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն հերոսներին, որոնց անկոտրում կամքի, արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք: Իմ շնորհավորական խոսքն եմ հղում նաև երկրապահներին, քանի որ 1997 թվականից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, երկրապահներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք: Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան