Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ապրիլի 12-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Կողմերը խոսեցին Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» հիմնադրամի հետ համագործակցության շարունակության, դրա արդյունքում սոցիալական նոր բնակարանների կառուցման և մի շարք այլ հարցերի մասին: «ԱՌԴԱ» հիմնադրամի ներկայացուցիչների վստահեցմամբ ապրիլի 25-ից կտրվի շինաշխատանքների մեկնարկը և ևս 12 սոցիալական բնակարան կհանձնվի շահագործման: Բնակարանների կառուցման գործում, այս անգամ ևս քաղաքապետարանը կունենա իր ներդրումը՝ 15%-ի չափով: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում 2017 թվականի օգոստոսին շահագործման հանձնվեց 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: