Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանաբույր այս տոնը ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքն հղելու ձեզ: Մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել եւ այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով մշտապես եղել է հայ օջախի ամրությունը և միայն իրեն բնորոշ յուրահատուկ կամքով հաղթահարել բոլոր դժվարությունները: Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ ու անսպառ ժպիտներ: Թող ձեր ընտանիքներում մշտապես թևածի սերն ու ընտանեկան ջերմությունը:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան