Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԺՅՈՒՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Ապրիլի 5-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնի ժյուրի անդամներին, փառատոնի հյուրերին: Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քաղաքապետը ողջունելով հյուրերին՝ կարևորեց փառատոնի անցկացումը, որի շրջանակներում ամեն տարի Գյումրի են այցելում հազարավոր մասնակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Քաղաքապետն իր խոսքում նաև ընդգծեց, որ փառատոնն ամեն տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, մասնակիցների թիվը, ինչը առավել ակտիվացնում է Գյումրու մշակութային կյանքը: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կիսվեցին իրենց տպավորություններով: