ԳՅՈՒՄՐԵՑԻ 15 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ԻՐԵՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԵՑԻ 15 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ԻՐԵՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Գյումրեցի 15 ընտանիքներին  հունվարի 24-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց իրենց կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումները: Մինչ որոշումների հանձնելը բնակիչներին՝ քաղաքապետը շնորհավորեց նրանց, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում կրկին աջակցել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ նախաձեռնության և ցուցաբերված աջակցության համար: Քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյանները վստահեցնում են՝ կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումների գործընթացը կլինի շարունակական, սեփականաշնորհման որոշումներ կտրամադրվեն, եթե կառույցները համապատասխանում են բոլոր նորմատիվներին: Նշենք որ, տարիների ընթացքում քարապատ կառույցի վերածված տնակների անվճար սեփականաշնորհման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում: