Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆԻ ԲԱՏԻԿՅԱՆԻ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ

Հոկտեմբերի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ մասնացությամբ միջազգային մրցույթների դափնեկիր Անի Բատիկյանի (Անգլիա) և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի: Միջոցառմանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և այլք: Անի Բատիկյանը 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիա՝ Հենրիկ Սմբատյանի դասարան: 19 տարեկանում ավարտելով Կոնսերվատորիան՝ ուսումը շարունակում է Լոնդոնի Թագավորական Ակադեմիայի մագիստրատուրայում: