ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ, ՈՐԻՆ ՆԵՐԿԱ ԷՐ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ, ՈՐԻՆ ՆԵՐԿԱ ԷՐ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Գյումրու Ռուսթավելի փողոցի բացումը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, տարբեր կառույցների ղեկավարներ և այլն: Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքից հետո, ներկաներին ողջունեց և փողոցի բացման կապացությամբ շնորհավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր ելույթում խոսեց Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի, դրա շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքների, հետագա անելիքների մասին, միաժամանակ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր նախաձեռնել և կյանքի են կոչել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, հանձինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվեց Ռոսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել է փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով և ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը: