ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ: 1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»: Օր, որն այլևս կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրացույցում: Խոսքի ազատությունը վերջին տասնամյակների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է մեր երկրի համար: Հատկապես վերջին տարիներին՝ լրատվությունը լուրջ ազդեցություն ունի հասարակության գիտակցության ձևավորման հարցում: Այսօրվա լրատվական դաշտն առանձնանում է ոլորտի բանիմաց ու գործի գիտակ մասնագետներով, ովքեր, իրենց գիտելիքներով ու փորձով, վստահ եմ, կկարողանան կիսվել նաև երիտասարդ սերնդի լրագրողների հետ: Սիրելի հայ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ստեղծագործական անսպառ երևակայություն, ձեր գործում լինեք բարեխիղճ և ազնիվ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան