Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի ուսուցիչներ, Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոն, որը ևս մեկ առիթ է մեր խորին երախտագիտությունը հայտնելու ձեզ այն կարևոր և դժվարին աշխատանքի համար որ դուք եք կատարում: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ովքեր մեր երկրի հզորացման և կայուն զարգացման հենասյունն են: Բոլոր ժամանակներում դուք կանգնած եք եղել հասարակության ամենաբարձր ու պատասխանատու հարթակին, ձեր տված գիտելիքներով նախանշվել է մատաղ սերնդի ապագան: Սիրելի ուսուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և ստեղծագործական վերելքներ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան