Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻՆ

Սեպտեմբերի 21-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ տոնական շքերթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշախանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի: Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը ողջունեց ու շնորհավորեց բոլորին անկախության տոնի առթիվ, ապա ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերը: Քաղաքապետի խոսքում անդրադարձ էր կատարվել անկախության ձեռքբերման կարևորության, դրա համար ներդրված և ներկայումս էլ ներդրվող ջանքերին: