Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ և անկախ երկրում ապրելու իր դարավոր ձգտումը: 26 տարի առաջ ձեռք բերված գերագույն արժեքը՝ անկախությունը, մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է, իսկ ձեռք բերված անկախության պահպանումը, երկրի հզորացումն ու զարգացումը՝ մեզանից յուրաքանչյուրի պարտքը: Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող տոներից է, որը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայ ժողովուրդը իր հայրենասիրության և նվիրվածության, անկոտրում ոգու և կամքի շնորհիվ մշտապես կարողանում է հաղթանակել: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ, մեր երկրին մաղթելով խաղաղ երկինք, իսկ ձեզանից յուրաքանչյուրին՝ քաջառողջություն, բարեկեցություն: Թող բոլոր ժամանակներում հային ուղեկից լինեն հայրենասիրությունը, անկոտրում կամքն ու մարտական բարձր ոգին:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան