Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ,կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Համամարդկային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, պատմության կերտումն ու այդ գրերի միջոցով դրա փոխանցումը սերնդեսերունդ:Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջին դասարանցիներին, քանզի այս օրն առավել հիշարժան է հենց նրանց համար: Դպրոց ոտք դնող յուրքանչյուր առաջին դասարանցի կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները: Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաև բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար այլևս ազդարարվում է առավել պատասխանատու կյանքի մի նոր փուլ:Օրվա առիթով առանձնակի շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայց շնորհակալ գործը:Մեկ անգամ ևս շնորհավորելով գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ և կյանքում, իսկ մանկավարժներին՝ անսպառ եռանդ ապագա սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան