Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՓԱԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ օգոստոսի 21-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ փակ խորհրդակցություն, որի առանցքում Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Ռուսթավելի փողոցի վերակառուցման աշխատանքներն էին: Խորհրդակցությունը գլխավորում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, որին ներկա էին բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն Ռուսթավելի փողոցի նախագծման, վերակառուցման, կահավորման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քաղաքապետն իր մտահոգությունները հայտնեց փողոցում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացի մասով: Տեղում քննարկվեց բազմաթիվ հարցեր՝ իրականացվող աշխատանքների որակի, դրանց ժամկետների և հետագա անելիքների մասով: Բարձրացված յուրաքանչյուր հարցի, ըստ ոլորտային աշխատանքի, պատասխանեցին ու պարտավորություններ ստանձնեցին պատասխանատուները: Խորհրդակցության մասնակիցներն այնուհետ եղան նաև Ռուսթավելի փողոցում, որտեղ ևս բազմաթիվ հարցեր քննարկվեցին: