Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԸ, ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ «ԺՊԻՏ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզ: Մանկապարտեզ էին այցելել նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների կանայք՝ գլխավորությամբ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի: Մանկապարտեզի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլոր փոքրիկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Քաղաքապետն իր խոսքում փոքրիկներին մաղթեց անհոգ ու լուսավոր մանկություն, միաժամանկ ընդգծելով, որ անելու են հնարավորը նրանց համար լավագույն պայմաններ ապահովելու համար: 
Արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի ջանքերով և կանադահայ բարերար Ռիչարդ Սևազլյանի ֆինանսական աջակցությամբ «Ժպիտ» մանկապարտեզի մի մասնաշենքում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ասոցիացիայի նախաձեռնությամբ մանկապարտեզում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Ներկայումս իրականացվում է ևս երկու խմբասենյակի վերանորոգում, որի ֆինանսական աջակցությունը տրամադրել է Հայաստանում Չինաստանի դեսպանությունը: